Եվրո-2016. օրվա հանդիպումների անոնսArmsport.am-ը գրում է.

Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում մեկնարկում է 2-րդ տուրը: Այսօր՝ հունիսի 15-ին կկայանան A խմբի 2 և B խմբի 1 հանդիպումներ:

Ռուսաստան – Սլովակիա
B խումբ, 2-րդ տուր
Լիլ. «Ստադ Պիեր Մաուրու», ժամը՝ 17:00
գլխ. մրցավար՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա)
բուքմեյքերներ՝ 2.44 – 3.30 – 3.34

Ռուսաստանի հավաքականը 1-ին տուրի խաղում հրաշքով փրկվեց՝ վերջին րոպեին Վասիլի Բերեզուցկիի խփած գոլի շնորհիվ ոչ-ոքի կոզելով Անգլիայի դեմ խաղում: Սլուցկիի սաներին հանդիպում է սպասվում խմբի ետնապահ Սլովակիայի հետ, որը մեկնարկային տուրում 1:2 հաշվով պարտվել է Ուելսին:

Այս հանդիպումն աղյուսակի տեսանկյունից բավականին որոշիչ է, քանի որ մյուս խաղում մրցելու են ֆավորիտները:

Ռումինիա - Շվեյցարիա
A խումբ, 2-րդ տուր
Փարիզ, «Պարկ դե Պրենս», ժամը՝ 20:00
գլխ. մրցավար՝ Սերգեյ Կարասև (Ռուսաստան)
բուքմեյքերներ՝ 3.24 – 3.18 – 2.57

Ռումինիան տանտերերի դեմ բավականին մարտունակ ֆուտբոլ խաղաց բացման խաղում, սակայն նախավերջին րոպեին Պայեի գոլը խորտակեց ռումինացիների՝ ոչ-ոքիի հույսերը:

Շվեյցարիայի հավաքականն 1-ին տուրում հանդիպման արդեն 5-րդ րոպեին Շերի գոլի շնորհիվ հաղթեց Ալբանիայի ընտրանուն: Այս խաղում հաղթելու դեպքում Պետկովիչի սաներն, ըստ ամենայնի, կապահովեն իրենց տեղը փլեյ-օֆֆում: Ռումինիայի համար հաղթանակն անասելի մեծ նշանակություն կտա պայքարից չկտրվելու համար:

Ֆրանսիա – Ալբանիա
A խումբ, 2-րդ տուր                    
Մարսել, «Ստադ դը Վելոդրոմ» ժամը՝ 23:00
գլխ. մրցավար՝ Վիլիամ Կոլում (Շոտլանդիա)
բուքմեյքերներ՝ 1.27 – 6.30 – 15:00

Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող ֆրանսիացիները հաղթանակով մեկնարկեցին՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Ռումինիայի հավաքականի նկատմամբ:

Ալբանիայի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Եվրոյի, մեկնարկային խաղում նվազագույն հաշվով պարտվեց Շվեյցարիային:

Ի դեպ, Ֆրանսիայի հավաքականը 2-ական ընկերական հանդիպումներ անցկացրեց ընտրական I խմբի մասնակիցների հետ, որոնց թվում էր նաեւ Ալբանիան: Այդ խաղերում Ֆրանսիան  անհաջող հանդես եկավ: Սեփական հարկի տակ ֆրանսիացիները 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը, իսկ հյուրընկալվելիս զիջեցին 0:1 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել