Եթե ունես գեներալ լեյտենանտի կոչում, Պաշտպանության փոխանախարարի պաշտոն և կոշկակարի բառապաշար ու բռի վարք, ապա շնորհավորում եմ, դու Մովսես Հակոբյանն ես, կամ էլ դրա պես մի բան։ Այսօր իրական շոկ ապրեցի, դիտելով Մոսիի բենեֆիսը՝ մատակարարների հետ, որովհետև այնտեղ ես տեսա ոչ թե պատերազմի հերոսի, ոչ թե լեգենդար հարամանատարի, ոչ էլ մեկի, ով արժանի է կրել գեներալական ուսադիրներ ու զբաղեցնել այդքան պատասխանատու պաշտուն։ Ես տեսա անդաստիարակ ու մարդկային կուլտուրայի տարրական կանոնները ոտնահարող բռի «մուժիկի», ում ամենաթեթև մեղքը նա էր, որ նա անգամ Դուք-ով չի կարողանում շփվել իրենց քիչ ծանոթ քաղաքացիների հետ։
Փոխարենը, պարոն Մոսին անդադար կոպտում է , վիրավորում ու ճնշում է գործադրում մատակարար ընկերությունների ներկայացուցիչների վրա, իսկ վերաջում արդեն բացահայտ սպառնալիքների ու վիրավորանքների անցավ, հայտարարելով, որ հայրական իրավունք չի ճանաչել մատակարարներից մեկի նկատմամբ, իսկ եթե վերջինս մի անգամ էլ օգտագործի «ջան» բառը, աօա շատ կոպիտ կվիրավորեն նրան դրա համար։
Պարոնա՛յք, սա խայտառակություն է ու ես՝ լինելով մեր Բանակի թունդ կողմնակից, մեծ հարգանք տածելով նույն Մովսես Հակոբյանի անցած մարտական ուղու նկատմամբ, այդունադերձ խայտառակություն եմ համարում, որ նման որակների տեր մարդը՝ նման պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե անգամ լրագրոների ու տեսախցիկների ներկայությամբ Մոսին իրեն պահում է, ինչպես ենթասպան՝ «կապտյորկայում»։ Երևի թե պետք է շնորհակալ լինենք, որ մի երկու հայհոյանք ու ապտակ էլ չտվեց, չնայած լուրջ կասկածներ ունեմ, որ դա էլ ի շնորհիվ լրագրողների ներկայության էր։
Քանի դեռ մեր գեներալիտետը ներկայացված է նման դեմքերով, մեր պաշտպանական գերատեսչությանը ու երկրի անվտանգությանը ոչ մի լավ բան չի սպասվում։