Gazeta.ru-ի փոխանցմամբ` Apple ընկերությունը Մշակողների համաշխարհային կոնֆերանսի (WWDC 2016) շրջանակներում ներկայացրել է iOS 10-ի թարմացումը, որի հեռարձակումը հասանելի է ընկերության կայքում:

Առաջին հերթին փոփոխությունները վերաբերվում են ծանուցումների կենտրոնին և էկրանի արգելափակման համակարգին: Այժմ iPhone-ի տերերը կարող են տեսնել ծանուցումները առանց սմարթֆոնը արգելափակումից հանելու:

Այլ նորամուծություններ կապված են Siri-ի հետ: Ձայնային օգնականի հետ այժմ կարող են աշխատել մշակողները և Siri-ն կարող է ինքը սովորել «ավտոմատ ուսուցման» օգնությամբ:

Թարմացումը մշակողների համար հասանելի կլինի այսօրվանից, բաց բետա-թեստը կսկսի հուլիսին, իսկ iOS 10-ը դուրս կգա 2016 թվականի աշնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել