pekinAraratnews.am-ը գրում է.

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանը հունիսի 13-ին շուրջ 580 չվերթ Է չեղարկել ուժգին ամպրոպի եւ տեղատարափի պատճառով: Ինչպես վկայում Է օդանավակայանի Էլեկտրոնային տաբլոն, եւս շուրջ 120 չվերթ հետաձգվել Է:

Հորդառատ անձրեւները Պեկինում սկսվել են հունիսի 13-ի օրվա երկրորդ կեսին: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ քաղաքի մեծ մասում կգրանցվեն 20-ից մինչեւ 40 միլիմետր տեղումներ, բայց առանձին շրջաններում այդ ցուցանիշը կհասնի 50-80 միլիմետրի:

Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները խնդրում են Պեկինի ընկերություններին ու ձեռնարկություններին՝ եղանակի պատճառով փոփոխություններ մտցնել աշխատանքային գրաֆիկում եւ անձնակազմին բաց թողնել ժամանակից շուտ, որպեսզի կանխվի տրանսպորտային համակարգի չափից ավելի բեռնվածությունը պիկ ժամերին:

Ինչպես նշում են օդերեւութաբանները, առատ տեղումները ոչ մեծ ընդմիջումներով Պեկինում կշարունակվեն այսօր երեկոյան եւ հունիսի 14-ի գիշերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել