Panorama.am-ը գրում է.

Ուսումնասիրությունների համաձայն այսօր աշխարհում 215 մլն երեխա ներգրավված է տարբեր տեսակի աշխատանքներում, ընդ որում՝ 115 մլն-ն ընդգրկված է վատթարագույն աշխատանքներում:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը: Նշենք, որ հունիսի 12-ը երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրն էր:

Նրա խոսքերով՝ 1999 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպության  կողմից ընդունվել է «Երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: 2006 թ-ին Հայաստանը միացել է այդ կոնվենցիային և ստանձնել  մի շարք միջազգային պարտավորություններ, որոնց նպատակն է պայքարել ՀՀ-ում երեխաների ներգրավվածությանը վատթարագույն աշխատանքների մեջ:

«Այն բոլոր աշխատանքի ձևերը, որոնք միտված են երեխայի կրթության, բնականոն զարգացման, անվտանգության և բարոյականության դեմ, դրանք համարվում են վատթարագույն աշխատանքի ձևեր»,- նշեց Աիդա Մուրադյանը՝ հավելելով, որ  օրենքի համաձայն՝ երեխաներն ունեն աշխատանքի իրավունք, սակայն մինչև 14 տարեկան երեխաները իրավունք չունեն մտնել որևէ իրավահարաբերության մեջ, 14-16 տարեկան երեխաները կարող են մտնել աշխատանքային իրավահարաբերության մեջ միայն ծնողների կամ ծնողներից մեկի գրավոր համաձայնության դեպքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել