Life.panorama.am-ը գրում է.
Ընդամենը մի քանի օրից ավարտին կմոտենա «Ֆուլ Հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը: Life.panorama.am-ը զրուցել է սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանի հետ` սիթքոմի վերջին սերիայի և հնարավոր շարունակության մասին:
Հարցնին, թե արդյոք հեռուստադիտողին սպասվում է անսպասելի հանգուցալուծում, Գրիգոր Դանիելյանը պատասխանեց, որ իրենք արել են հնարավոր ամեն բան, որպեսզի սիթքոմի ավարտը հետաքրքիր լինի մարդկանց, ինչպես որ դրա մեկնարկն էր.
«Սիթքոմն ունենալու է այնպիսի ավարտ, որը շատերի համար և սպասելի կլինի և, միևնույն ժամանակ, անսպասելի: Ընդհանուր առմամբ, հետաքրքիր հանգուցալուծում է տրվել, որպեսզի մեր հեռուստադիտողի համար շատ հետաքրքիր լինի,-չցանկանալով բացել փակագծերը` պատմեց «Ֆուլ Հաուս»-ի սցենարիստ Գրիգոր Դանիելյանը:
Իսկ շատերին հուզող և հետաքրքրող այն հարցին` արդյոք ամիսներ հետո հեռուստաէկրաններին կհայտնվի՞ «Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանը, Գրիգորը դժվարացավ պատասխանել` ասելով.
«Այս հարցին դեռևս չեմ կարող պատասխանել, քանի որ հենց սկզբից սիթքոմը նախատեսված է եղել չորս եթերաշրջան: Գիտեմ միայն, որ հեռուստադիտողները շատ են ուզում տեսնել սիթքոմի շարունակությունը, այսինքն` 5-րդ եթերաշրջանը, բայց նորից եմ կրկնում, դեռ ոչ մի կոնկրետ պատասխան չունենք այս թեմայի հետ կապված»,- հստակեցրեց Գրիգորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ