Ինչ ուզում են ասեն չարախոսները, բայց մեր երկիրը իրոք ընթանում է դեպի ապահով Հայաստան: Փաստ, ապացույց այսօր տեղի ունեցած մի դեպք, որի ականատեսը դարձա: Երթուղային տաքսիով վարորդի կողքը նստած երթուղում եմ: Հանկարծ լսվեցին հետևից եկող մեքենայի հիստերիկ ազդանշանները, և երբ երթուղային տաքսին կանգնեց կանգառում, իրեն հավասարված «հիստերիկ» կարմիր ավտոյի ապակին իջավ, և մի հատ դեմք սկսեց գոռգոռալ վարորդի վրա: Մինչ վարորդը, շվարած այդ պահվածքից, ուզում էր ինչ-որ բան ասել, «հիստերիկ» ավտոյի տերը հանեց «Մակարով» տիպի ատրճանակը և ուղղեց վարորդի վրա և դողդոջուն ձեռքով նշան բռնեց: Կրակելու դեպքում հավանական թիրախներ էինք վարորդը, ես և կողքիս նստած ուղևորը: Սակայն վերջին պահին նրա աչքին կպավ «Դեպի ապահով Հայաստան» պաստառը, և նա իջեցրեց ատրճանակը, փակեց պատուհանը և գնդակի արագությամբ սլացավ դեպի «Ապահով Հայաստան»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10200491880121987?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել