QIP Shot - Screen 041

Ինձ թվում է բոլորս կհիշենք, որ կային մուլտֆիլմեր, որոնց բոլոր սերիաները անգիր գիտեինք: Այսօր ցանկանում եմ ներկայացնել 3 մուլտֆիլմ, որոնք ժամանակին մեր կյանքի բաղկացուցիչ մասերից էին (բայց, ի զարմանս ձեզ, ես այսօր չեմ խոսա Թոմ և Ջերի կամ Դե, սպասի՛ր մուլտֆիլմերի մասին: Ես կխոսեմ, ոչ պակաս սիրված ու հայտնի մուլտֆիրմերի մասին, որոնք ժամանակին «զարդարել» են մեր մանկությունը:
Դե ինչ, սկսեցինք.

Розовая пантера

pinkpanther5

Այս լուսանին /պանտեռան/ շատերս շատ լավ հիշում ենք, մուլտ, որի մասին երկար խոսել պետք չէ, բայց կարող ենք վստահ ասել, որ  սա այն մուլտֆիլմ է, որտեղ մարդուկի  սպիտակ էր  Եթե մոռացել եք, ապա հիշեցնեմ, որ լուսանը միշտ փորձել է ամեն ինչ այնպես անել, որ իր շրջապատը վարդագույն լինի:
Երկար-բարակ չներկայացնելու համար, ուղղակի նշեմ, որ այսօրվա սերունդը, եթե ուզում է որակով ու խնդալու մուլտ նայել, ապա այս մուլտֆիլմը դրանցից մեկն է: Վերհիշելու համար, ուղղակի երկու սերիա տեղադրեմ այս նյութի մեջ ու վստահ եմ, որ դրանք նայելուց հետո բոլոր սերիաներն եք փնտրելու:

Լեոպոլդ կատուն

kot-leopold

Հույս ունեմ, ոչ մեկ չի մոռացել աշխարհի ամենաբարի կատվին, ով մուլտֆիլմի ընթացքում տարածում էր. «Ընկերնե՛ր, եկեք ապրենք համերաշխ» կարգախոսը: Մուլտի սցենարը հիմնականում այն էր, որ երկու մուկ փորձում էին կատվի հանդեպ ոտնձգություններ իրականացնել, որոնք հիմնականում ձախողվում էին, բայց բարի կատուն ոչնչով չէր հակարդաձում,կ այլ մկներին հորդորում էր ապրել համերաշխ, բայց, իհարկե, մկները ամեն սերիայում նոր բան էին մտածում:
Այս մուլտֆիլմն էլ, վստահ եմ, ներկայացնելու կարիք չունի, ուղղակի տեղադրեմ մեկ սերիա…

Նյութի շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել