Tert.am-ը գրում է.

88 կողմ, դեմ՝ 15 և ձեռնպահ`14 ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր հրավիրված արտահերթ նիստին ընդունեց 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը:

Մինչև քվեարկությունը, վարման կարգով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց վերանայել 2016 թ-ի բյուջեն: Ըստ պատգամավորի՝ այսօր առաջնահերթություններն են փոխվել և կարիք կա արտահերթ նիստ հրավիրել և վերանայել:

«Մենք առաջարկում ենք արտահերթ նիստ հրավիրել: Կառավարությանը խնդրում եմ պատասխանել մեր հարցադրմանը»,- ասաց Զուրաբյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե քվեարկության ընթացքում կառավարությունը չի կարող պատասխանել հարցերին, նրանք հետագայում կարձագանքեն հարցադրմանը:

Հիշեցնենք, որ բյուջեի կատարողականի վերաբերյալ դաշնակցական պատգամավորները հայտարարել էին, թե ձեռնպահ կքվեարկեն: Ի տարբերություն ՀՅԴ-ի՝ ՕԵԿ-ը բյուջեի կատարողականին դեմ կքվեարկի: ՀԱԿ խմբակցությունը և «Ժառանգությունը» ևս դեմ կլինեն: ՀՀԿ խմբակցությունը կողմ, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու բյուջեի կատարողականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել