ԱՄՆ-ում տեղի ունեցած արյունահեղ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամականա պետությունը»։ Փաստորեն ԱՄՆ-ի «աճեցրած» այս ահաբեկչական կառույցը դասական առումով թեև չկարողացավ պետություն կամ «խալիֆայություն» ստեղծել, բայց ստեղծեց այսպես կոչված ցանցային ահաբեկչական կազմակերպություն, որի ելոիստները քաղցկեղի պես աճում և տարածվում են ամբողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ն լինելով այս աշխարհի, պատկերավոր ասած օրգանիզմի մի մասը, չէր կարող չախտահարվել իր իսկ հարուցած հիավնդությունով։ Նոր Մերձավոր Արևելքի նախագծի իրականացումը շատ դեռ շատ թանկ կնստի ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի վրա։ Իսկ վերջինիս ստեղծած վերհսկելի քաոսը Մերձավոր Արևելքում այլևս վերահսկելի չէ, և այդ քաոսը հասել է արդեն ԱՄՆ-ի ափերը։
Արևմուտքը ինքն է գլխավոր պատասխանատուն թե միգրացոին ճգնաժամի և թե ահաբեկչությունների այն ամբողջ շարքի, որոնք պայթեցրին եվրոպական և ամերիկյան քաղաքների անդորրն ու կայութնությունը։ Եվ այս երկու գործոնները, որոնք լրջորեն սպառնում են Արևմուտքին, այսօր արդեն դարձել են անհաղթահարելի և անդառնալիորեն փոխելու են Արևմուտքի քաղաքական ծրագրերն ու իրավիչակն այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/153758775038812?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



