Լատվիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՆԱՏՕ-ի երկու զինվորների դեմ, ովքեր Ռիգայի կենտրոնում տաքսու տանիքին պարելով՝ ջարդել են մեքենան։ Քրեական գործը հարուցվել է ուրիշի ունեցվածքին միտումնավոր վնաս հասցնելու փաստով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։

Երկու կասկածյալները Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։ Որպես խափանման միջոց նրանց հանձնել են ստորաբաժանման հրամանատարի վերահսկողությանը։

Սկանդալային միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 8-ին։ Երկու հարբած զինվորները տեղի ունեցածը նկարահանել են իրենց բջջայիններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել