Ուորեն Բաֆեթն աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսիստն է, ամենահաջողակ ներդրողն ու ամենահարուստ մարդկանցից մեկը: Աշխարհի հարուստների շարքում 4-րդն է իր ունեցվածքով, բայց մինչ այժմ ապրում է տանը, որը գնել է 1958 թվականին 31.000 դոլարով: Այժմ այդ նույն թաղամասում տների միջին գինը կազմում է 2.5 մլն ԱՄՆ դոլար: 

Իր կյանքի ընթացքում Բաֆեթը բարեգործությանը նվիրաբերել է ավելի քան $20 մլրդ: Այս գումարով կարելի է կառուցել, օրինակ, 4 հատ Apple-ի «տիեզերական» կենտրոնակայան։

Բաֆեթը նորագույն տեխնոլոգիաների սիրահար չէ: Իր գրասեղանին նա չունի համակարգիչ և սմարթֆոնների փոխարեն նախընտրում է սովորական հեռախոս: Բաֆեթի գրասենյակն առանձնանում է մեծ ու հարուստ գրապահարանով: Իր կյանքի ընթացքում Բաֆեթն ուղարկել է միայն մեկ Էլ.հաղորդագրություն, այն էլ՝  Microsoft ընկերության իր գործընկերոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել