Tert.am–ը գրում է.

Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան կողմ է արտահայտվել Ադոլֆ Հիտլերի հայրական տունը քանդելուն:

Ինչպես հայտնում է Associated Press-ը` Ավստրիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Գերմանիայի հետ սահմանային Բրաունաու-ամ-Ինն քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է «Երրորդ ռեյխի» բռնապետության հիմնադիրը, կարող է ուխտագնացության վայր դառնալ նեոնացիզմի հետևորդների համար: 

Ավստրիայի ՆԳՆ-ն տունը վարձում է 1972 թվականից ի վեր, որպեսզի խուսափի կառույցի ոչ ճիշտ կիրառումից: Շենքը ենթավարձակալության է տրվել տարբեր բարեգործական կազմակերպությունների, իսկ 2011-ից այն դատարկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել