Tert.am-ը գրում է.

Բրիտանական Sunday Times պարբերականը տեղեկացել է Միացյալ Թագավորության իշխանությունների «գաղտնի ծրագրի» մասին, որը ենթադրում է երկրի սահմանների բացումն ու անայցագրային ռեժիմի հաստատումը Թուրքիայի 1.5 մլն քաղաքացիների համար:

Բրիտանացի դիվանագետների կարծիքով, դա շատ խորհրդանշական քայլի կլինի Թուրքիայի հանդեպ: Նշվում է նաև, որ բրիտանական իշխանությունները տվյալ փաստաթուղթը ցանկացել են գաղտնի պահել մինչև հունիսի 23-ը, երբ կայանալու է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն:

Պարբերականն այս մասին տեղեկացել է Միացյալ Թագավորության արտգործնախարարության՝ իր ձեռքի տակ հայտնված մի շարք գաղտնի փաստաթղթերից: 

Աղբյուրը մանրամասնում է, որ անայցագրային ռեժիմը նախատեսված  է այն 1.5 մլն թուրքերի համար, ովքեր նախկինում ունեցել են այսպես կոչված հատուկ անձնագրեր: Դրանք հիմնականում եղել են կառավարության անդամներ, պետաական աշխատողներ, ինչպես նաև դասախոսներ և ուսուցիչներ: 

Այժմ իշխանությունները մտադիր են այդ անձնագրերի տերերի համար չեղարկել այցագրային ռեժիմն ու  անարգել Մեծ Բրիտանիա այցելելու իրավունք տալ: 

Աղբյուրը հավելում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: Մինչդեռ բազմաթիվ ընդդիմադիրներ մեղադրել են իշխանությունների երկակի խաղ խաղալու ու թուրքերի օգտին գործելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել