![]()
Tert.am-ը գրում է.
Կատու պահողները կամ այդ քմահաճ չորքոտանիների հետ շփված մարդիկ կփաստեն, որ նրանք սիրում են վերադառնալ իրենց դուր եկած վայրը և որ նրանցից պրծում չկա:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, ասվածի վառ ապացույցն է ստորև ներկայացված ֆոտոպատմությունը, որի հերոսն արդեն տևական ժամանակ է, ինչ հրաժարվում է հեռանալ լոնդոնյան Sainsbury սուպերմարկետից: Կատվին առանձնահատուկ կերպով դուր են եկել խանութի դարակները, որոնց վրա դրվում են վաճառվող տարատեսակ ապրանքներ:
Նշվում է, որ չորքոտանին այստեղ առաջին անգամ հայտնվել է անցած տարվա նոյեմբերին: Եվ չնայած, որ սուպերմարկետի անվտանգության ծառայողները մի քանի տասնյակ անգամ նրան դուրս են հանել, այնուհանդերձ, կատվին հաջողվում է իր ուզած ժամանակ աննկատ ներթափանցել խանութ ու բարձրանալ դարակների վրա:
Հետաքրքրական է այն փաստը, որ կատուն ամենևին էլ չի փորձում սնունդ գողանալ խանութից. ըստ ամենայնի նա պարզապես հաճույք է ստանում Sainsbury-ի տարածքում թափառելուց:
Չնայած, որ կենդանին իսկական պատուհաս է դարձել սուպերմարկետի աշխատողների համար, այնուհանդերձ՝ նրանք շատ են սիրում կատվին:



