Հոլիվուդի աստղերի մեջ քիչ չեն այն դերասանները, որոնց հասակը չի անցնում նույնիսկ միջինից՝ հայտնում է 7days.ru-ն: Սակայն դա չի խանգարում, որ նրանք հաջողություն ունենան իրենց տաղանդը գնահատող երկրպագուների շրջանում և կառուցեն հաջող անձնական կյանք:
Փիթեր Դինքլեյջ
47-ամյա Փիթեր Դինքլեյջը Հոլիվուդի ամենակարճահասակ դերասաններից է: Նրա հասակը ընդամենը 1.35 մետր է: Սակայն դա նրան չի խանգարել դառնալու «Ոսկե գլոբուսի» և 2 «Էմմի»-ի մրցանակակիր: Նրա մասին New York Times Magazine-ում կինոքննադատը մի անգամ գրել է, որ Փիթերին կարելի է դասել այն սակավաթիվ դերասանների շարքում, «ում հաջողվել է հեռուստատեսությունում դերասանական խաղը բարձրացնել մինչև իսկական արվեստի մակարդակի»:
2005 թվականին դերասանը ամուսնացել է թատրոնի ռեժիսոր Էրիկե Շմիդի հետ, նրանք ունեն մեկ դուստը:

Վուդի Ալեն
Վուդին այնպիսի մեծության անձնավորություն է, որ ոչ ոքի լեզուն չի պտտվում նրան թզուկ անվանել: Նրան իրավամբ անվանում են մեր օրերի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկը: Միաժամանակ նա հիանալի դերասան է և երաժիշտ-սաքսոֆոնահար: Նրա հասակը 1.65 մետր է:

Դենիել Ռեդկլիֆ
Դենիել Ռեդկլիֆի հասակը նույնպես 1.65 մետր է: Նա հայտնի է Հարի Փոթերի դերով: Երբ նա առաջին անգամ գնացել է նկարահանման հրապարակ, որպեսզի վերափոխվի Հարի Փոթերի, եղել է 11 տարեկան: Իսկ նկարահանումների ավարտին լրացել է նրա 21 տարին:

Դեննի դե Վիտո
Նրա հասակը 1.52 մետր է, սակայն նա կարողացել է դառնալ ամենասիրելի կատակերգու դերասաններից մեկը: Նա խաղացել է ավելի քան 120 ֆիլմում, և դժվար գտնվի մեկը, ով չհավանի նրա ստեղծած կերպարները «Թռիչք կկվի բնի վրայով», «Տաքսի», «Երկվորյակներ» և այլ ֆիլմերում:

Յեն Հոլմ
Նրա հասակը 1.65 մետր է, ինչը շատ անգամ է նպաստել նրա հաջողություններին: Հոլմը լուրջ դերասան է և խաղացել է շատ հայտնի ֆիլմերում: Սակայն նրան իսկական հաջողություն է բերել «Մատանիների տիրակալը» ֆիլմում հոբբիթի դերը:




