Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում անհայտ անձը կրակ է բացել: Ոստիկանության տվյալներով՝ տուժել է առնվազն 20 մարդ՝ հաղորդում է BBC News-ը:

Ակումբի ֆեյսբուքյան էջում ադմինիստրատորները հրապարակել են հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «Դուրս եկեք ակումբից և փախեք»:

Այցելուներից շատերը հասցրել են փախչել, սակայն հրաձիգը կարողացել է պատանդ վերցնել մի քանիսին և նրանց հետ փակվել ակումբում: Ոստիկանությունը կասկածում է, որ նրա մոտ ռումբ կա:

Ոստիկանները դեպքի վայր են բերել շներ, որոնք վարժեցված են պայթուցիկ նյութեր հայտնաբերելու գործում: Քաղաքի բնակիչներին խնդրում են չմոտենալ դեպքի վայրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել