gettyimages-502404740Facebook ընկերությունը ծրագրում է հուլիսի 7-ից հեռացնել iPhone-ից համաժամանակեցված լուսանկարները՝ տեղեկացնում է CBS News-ը:

Հստակեցվում է, որ համաժամանակեցված լուսանկարները պահպանել ցանկացող օգտատերերը Google Play-ի կամ Apple App Store-ի միջոցով կարող են ներբեռնել Moments հավելվածը: Բացի դրանից, հնարավոր է լուսանկարները ներբեռնել համակարգչից:

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Քելլի Բեռնսը հայտնաբերել է, որ Facebook սոցցանցի բջջային հավելվածը կարող է լսել օգտատերերի խոսակցությունները ենթատեքստային գովազդի արտացոլման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել