сирия-voenpro.ru_-600x400Սիրիայում բնակավայրերի թիվը, որոնք միացել են հրադադարի գործընթացին, հասել է 144-ի: Այս մասին հաղորդվում է Սիրիայում հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի տեղեկագրում, ոը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում հրադադարի համաձայնագիր են կնքել Հալեպ և Դերյա գավառների 2 բնակավայրերի ներկայացուցիչներ: Միաժամանակ շարունակվում են ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու բանակցությունները Հոմս, Համա և Դամասկոս գավառների զինված ընդդիմության ջոկատների և դաշտային հրամանատարների միջև:

Նաև նշվում է, որ զինված միավորումների թիվը, ովքեր հայտարարել են հրադադարին իրենց հակվածության մասին, չի փոխվել՝ ինչպես նախկինում դրանց թիվը 60 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել