Հունիսի 11-ին՝ ժամը 21.08-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վանք և Կալեր գյուղերի մոտակա ձորում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են Մեղրի ՈԲ 6 աշխատակից և Վարդանիձոր գյուղի 1 բնակիչ:

Ձորում հայտնաբերվել է Աղիտու գյուղի բնակիչ Է. Զ.-ի (ծնվ. 1941թ.) դին:

Փրկարարներն Է. Զ-ի դին ձորից (մոտ 600 մ) դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել