Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում իսպանալեզու Telemundo-62 Philadelphia հեռուստաընկերության լրագրող Իրիս Դելգադոյին ծեծի են ենթարկել ուղիղ եթերի ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։

Նշվում է, որ Դելգադոն ռեպորտաժ է վարել Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի փողոցներից մեկից։ Հաղորդումը նվիրված է եղել շաքարավազի բարձր չափաբաժին ունեցող զովացուցիչ ըմպելիքների հարկմանը։ Տեղի բնակչուհի Վահիդա Ուիլսոնը փորձել է գրավել լրագրողի ուշադրությունը՝ հարվածելով նրա դեմքին։

Telemundo-62 հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտարարել են, որ լրագրողի հետ ամեն ինչ կարգին է, բայց նրան ժամանակ է հարկավոր ուշքի գալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել