Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի` Ընդդեմ ռասիզմի և խտրականության հանձնաժողովը նամակ է հղել Ստամբուլում  Գերմանիայի գլխավոր հյուպատոսին` շնորհակալություն հայտնելով Գերմանիայի խորհրդարանում հունիսի 2-ին անցկացված պատմական քվեարկության համար, որով Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 

Ինչպես փախանցում է The Armenian Weekly-ն` նամակում իրավապաշտպաններն անդրադառնում են նաև թուրքական կառավարության, մամուլի և հասարակության որոշ  անդամների կողմից հնչեցրած սպառնալիքներին:


«Որպես Մարդու իրավունքների ասոցիացիայի` Ընդդեմ ռասիզմի և խտրականության հանձնաժողովի` Ստամբուլի մասնաճյուղի անդամներ`  ամոթի զգացմունքով ենք լցված` տեսնելով թուրք ազգայնականների, կառավարական պաշտոնյաների կողմից հնչող գրավոր և բանավոր  սպառնալիքներն` ուղղված Գերմանիային և գերմանացի խորհրդականներին` պայմանավորված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետ:

«Գերմանիայի խորհրդարանի` հունիսի 2-ին կայացրած որոշումը ցույց է տալիս այն մոտեցումը, որը աշխարհը պետք է ցուցաբերի մարդկության դեմ հանցագործություն կատարած պետությունների նկատմամբ: 

Որպես մարդու իրավունքների պաշտպաններ Թուրքիայում`  գերմանացի պատգամավորների հասցեին հնչող սպառնալիքները մենք ընկալում ենք որպես ապացույց այն բանի, որ մարդկության դեմ կատարված  հանցագործությունը այս երկրում  մշտապես կարող է կրկնվել», - ասվում է Գերմանիայի գլխավոր հյուպատոսին ուղղված նամակում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել