Էսօր Ստեփանակերտի ծայրամասերի երեք փողոցում եղա։ Տեղեր կան անանցանելի են ճանապարհները։ Բնակիչներն իրենք են տեղ-տեղ լցրել փոսերը։ Բայց քանի որ ջրահեռացման համակարգ չկա, անձրեւներից հետո նույն վիճակն է նորից։ Մարիետա Շահինյան փողոցի բնակիչներն ասում են ճանապարհի պատճառով իրենց մոտ Շտապ օգնության մեքնենա չի գալիս։ "Ընտրության ժամանակ կյամըն ղանչանք անըմ, վեր ընտրինք, խոսքըն տամ, վեր կշնինեն հղեցը, նորից խափըմ ըն",-ասում է Էմմա Գաբրիելյանը։ Վիտալիկ Ավանեսյանն ասում է բնակիչներով 15 օր առաջ նամակ են գրել քաղաքապետին, ասել են, որ կգան, կնայեն։ Ծատրյան Դավիթը ասում է՝ էս ա նորից պիտի դիրքեր գնամ, բայց երեխեքս չեն էլ կարողանում փողոց դուրս գալ։ Շիրազի փողոցից մարդիկ սկսեցին հավաքվել, տեսան որ նկարում եմ քանդված ճանապարհը։ Մի կին կատակելով ասաց․ "Ավելի լավ է գնաս, ժողովուրդը դուրս է գալու, ծեծի քեզ"։ Ասում եմ՝ բայց ինձ ինչու են ծեծում, քաղաքապետին թող ծեծեն։ Ամիրյան փողոցը նույն վիճակում է։