ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարել է, որ իրենք զարմանում են Երևանում Նժդեհի արձանի կապակցությամբ, և դա համար էլ է նացիզմի դրսևորում: Նախքան մեզ տենց բաներում մեղադրելը ռուսները լավ կանեն հիշեն, թե պատերազմի մեկնարկից օրեր առաջ ով էր դաշնակցում Նացիստների հետ, և որ պակտով գործնականում սանձազարծվեց այդ սարսափելի պատերազմը: Իրականում ռուսների դժգոհության պատճառը այն չէ, որ Նժդեհը կռվել է վերմախտի կազմում, այլ այն է, որ Նժդեհը, որպես գործիչ, մտածում էր Անկախ Հայաստան ունենալու մասին և այդ իսկ պատճառով զենքը ձեռքին ռուս-թուրքական տանդեմին կարողացավ Սյունիքից դուրս վռնդել: Սա է կայսրության ջղաձիգ արձագանքի պատճառը..... Վստահաբար հայ հասարակության մեջ պետականամետ մոտեցումները գնալով ավելանալու են: Կայսրությունն էլ դեռ շատ առիթներ կունենա ջղաձգվելու:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1025430280839579?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



