Իրականում ռուսների դժգոհության պատճառը այն է, որ Նժդեհը մտածում էր Անկախ Հայաստան ունենալու մասին


06:14 , 11 հունիս, 2016
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարել է, որ իրենք զարմանում են Երևանում Նժդեհի արձանի կապակցությամբ, և դա համար էլ է նացիզմի դրսևորում: Նախքան մեզ տենց բաներում մեղադրելը ռուսները լավ կանեն հիշեն, թե պատերազմի մեկնարկից օրեր առաջ ով էր դաշնակցում Նացիստների հետ, և որ պակտով գործնականում սանձազարծվեց այդ սարսափելի պատերազմը: Իրականում ռուսների դժգոհության պատճառը այն չէ, որ Նժդեհը կռվել է վերմախտի կազմում, այլ այն է, որ Նժդեհը, որպես գործիչ, մտածում էր Անկախ Հայաստան ունենալու մասին և այդ իսկ պատճառով զենքը ձեռքին ռուս-թուրքական տանդեմին կարողացավ Սյունիքից դուրս վռնդել: Սա է կայսրության ջղաձիգ արձագանքի պատճառը..... Վստահաբար հայ հասարակության մեջ պետականամետ մոտեցումները գնալով ավելանալու են: Կայսրությունն էլ դեռ շատ առիթներ կունենա ջղաձգվելու: