Ախր նման հոլովակ անելիս պետք է անել կա՛մ շատ լավ, կա՛մ ընդհանրապես չանել: Լավ ասելիս նկատի չունեմ գույները և տեխնիկական հնարքները: Դնել տեսահոլովակ համացանցում և արգելե՞լ նույնիսկ LIKE կամ DISLIKE սեղմելու հնարավորությունը: Ասել, որ սատար է կանգնել ակտիվ քաղաքացուն՝ տարանջատելո՞վ իշխանության մի մասը նախագահից: Ասել, որ Ազգային ժողովում փոքրաթիվ ընդդիմությունը տապալում էր այս կամ այն մեծամասնության բարի գործերը և դրան դիմակայվեց: Տպավորություն ստեղծել, որ խոսվում է արդարության մասին և չնշել մարտի 1-ը և «Հարսնաքարի» գործը: Տպավորություն է ստեղծվում, որ դիմացինին գժի տեղ են դնում, որ իրականում նա ապրում է Շվեյցարիայում, ուղղակի «Հայլուրը» դրա մասին դեռ չի ասել: Նայում ես ու հասկանում ես, որ անկեղծ չէ: Գովազդը չպետք է լինի շինծու` աչքի համար օտար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/simonyanalen/posts/132493076917528
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել