Գիշերվա 04.00, զանգահարում են Ինձ Ամերիկայից ու հարցնում հայ քաղաքական գործչի հանդեպ իրականացված մահափորձի մասին, իսկ ես տեղյակ էլ չեմ, ահա թե ինչ է նշանակում չունենալ հեռուստացույց և չհետևել լրատվական կայքերին:

Որքան էլ հեռու լինես քաղաքականությունից, չես կարող անտեսել վերջին լուրերը, ու կապված վերջին երևանյան դեպքերի հետ ես որոշեցի փորփրել ինտերնետը և առանձնացնել քաղաքական ամենամասշտաբային մահափորձերից 7-ը:

1981թ.-ի մարտի 30-ին ոմն Ջոն Հինկլին կրակում է Վաշինգտոնի «Հիլթն» հյուրանոցից դուրս եկող նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա: 2 ամսվա ստաժ ունեցող նախագահն իր 3 թիկնապահների հետ վիրավորվում է, բայց  չնայած ներքին արյունահոսությանը, 12 օր անց ապաքինվում է և վերադառնում է աշխատանքի:

Նախագահի մամլո քարտուղար Ջեյմս Բրեյդին, ստանալով ծանր վնասվածք, դառնում է հաշմանդամ, նրա մասին նկարահանված է 2 ֆիլմ, մի քանի դոկումենտալ ֆիլմեր, որոնցից մեկն առաջարկում եմ այժմ դիտել:

Ջոն Հինկլին դատարանում խոստովանում է, որ հանցագործությունն իրականացրել է դերասանուհի Ջոդի Ֆոսթերի հանդեպ ունեցած անպատասխան սիրո պատճառով՝ ոգևորվելով «ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ» ֆիլմում վերջինիս մարմնավորած հերոսուհու կերպարից: Եթե հիշում եք, Դե Նիրոն այդ ֆիլմում սպանում է մարմնավաճառուհու մարմնավորած Ֆոսթերի սուտինյորներին: Հինկլին մինչ օրս գտնվում է հոգեբուժարանում:

————————————-

1912թ.-ի հոկտեմբերի 14-ին նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը Միլուոկիում ցույցի ընթացքում պատրաստվում էր խոսք ուղղել հանրությանը, երբ Ջոն Շրենկը կրակում է նրա վրա: Նախկին նախագահի գրպանում դրված է լինում 50 էջանոց հաստ նոթատետր, որն էլ մեղմացնում է հարվածը, և վիրավոր վիճակում իր խոսքը ավարտելով՝ նախագահը տեղափոխվում է հոսպիտալ:

Ահա Ջոն Շրենկը, նա տեղափոխվում է հոգեբուժարան, և հենց այնտեղ 1943թ.-ին մահանում է բրոնխիալ թոքաբորբից:

Ահա և զենքը, որով նա վիրավորել էր Թեոդոր Ռուզվելտին:

———————————————–

1981թ.-ի մայիսի 13-ին  թուրք տեռորիստ Մահմեդ Ալի Ագջան 3 անգամ կրակում է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի վրա՝ լուրջ վնասվածքներ պատճառելով վերջինիս: Իր պատիժը Մահմեդը կրում է Իտալիայի, ավելի ուշ արդեն Թուրքիայի բանտում և 25 տարի անց նոր միայն դուրս գալիս այնտեղից:

Покушение на Иоанна Павла II

1983թ.-ին Հռոմի Պապն այցելում է Մահմեդին բանտում և ներում նրան:

Կրկնակի անգամ բանտարկվելուց հետո Մահմեդը դուրս է գալիս բանտից 50 տարեկանում, և Թուրքիայի օրենքների համաձայն՝ նույնիսկ այդ տարիքում պարտավորվում է գնալ բանակ: Մահմեդը հայտարարում է, որ ծառայությունից հետո մտադիր է տեղափոխվել Լեհաստան, որտեղ ծնվել է Հռոմի Պապը, և փոխել կրոնը: Նա հայտարարում է նաև, որ պատրաստ է գրել գիրք իր կատարած մահափորձի մասին, եթե նրան վճարեն 7 մլն դոլար:

1993թ.-ին Քուվեյթում ձերբակալվում են 14 տեռորիստներ, ովքեր որոշել էին սպանել երկրում գտնվող ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշին: ԱՄՆ-ն որոշում է, որ մահափորձի պատվիրատուն անմիջապես Սադամ Հուսեյն է, իսկ 14 ձերբակալված անձինք՝ իրաքցի մահապարտներ, և գործող նախագահ Քլինթոնը հրամայում է ռմբակոծել Իրաքի գաղտնի ոստիկանության գրասենյակները:

1981թ., հոկտեմբերի 6. Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը Կահիրեի հրապարակում ներկա է զինվորական շքերթի: Շքերթի վերջում զինվորական մեքենաներից մեկը կանգ է առնում, և այնտեղ գտնվող զինվորները սկսում են կրակել նախագահի ուղղությամբ: Վերջինս մահանում է 37 փամփուշտների հարվածից: Սա կոնկրետ սպանություն էր, այլ ոչ թե մահափորձ, սակայն այն շատ տպավորիչ է, այդ պատճառով ներառել եմ յոթնյակումս:

—————————

1996թ.-ին Բիլ Քլինթոնը Միլանում էր: Այն ժամանակ, երբ նախագահը պատրաստվում է հանդիպման, նրա հետախուզական թիմը հայտնաբերված ռադիոալիքով լսում է ՀԱՐՍԱՆԻՔ բառը, որը հաճախ տեռորիստներն օգտագործում են սպանության ժամանակ: Քլինթոնի ուղին որոշվում է փոխել, և հենց նույն օրը ամերիկացի հետախույզները  կամրջի տակ հայտնաբերում են պայթուցիկ ականներ:

Եվ վերջում ամենաառաջին քաղաքական մահափորձներից մեկը, 1835թ.-ին գործազուրկ Ռիչարդ Լոուրենսը Սպիտակ տան մոտ երկու ատրճանակներից կրակում է նախագահ Էնդրյու Ջեքսոնի վրա: Լոուրենսը վրիպում է և նախագահի ու նրա կողակիցների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո տեղափոխվում է հոգեբուժարան….

ԱՊՐԵՆՔ ԱՆՓՈՐՁԱՆՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել