«Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը պիտանացու կուսակցականների այնպիսի դեֆիցիտ ունի, որ ի վիճակի չէ լրացնել ընտրական հանձնաժողովներում իրեն հասանելիք քվոտաները։ Թերևս դրանով է պայմանավորված, որ այդ կուսակցությունը հիմիկվանից հայտարարություն է տարածել, որով փաստորեն փողոցից է հավաքագրում ապագա հանձնաժողովականներին և վստահված անձանց. «ժառանգություն» կուսակցությունը նախաձեռնում Է ապագա ընտրություններում օրենքի պահանջների կիրառման և ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ընտրական հանձնաժողովի անդամ և լիազորված անձ դառնալու քաղաքացիների հավաքագրում՝ Ընտրված անձինք համապետական և տեղական մարմինների ընտրությունների ժամանակ ընգրկվելով ընտրական հանձանժողովներում՝ նաև կվարձատրվեն 55 հազար դրամով։ Զանգահարել հետևյալ հեռախոսահամաոին...»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել