Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ չի դադարի ոտաբոբիկ ման գալ, հայտնում է 112.ua-ը:

«Ես կենդանի մարդ եմ և միշտ խախտել եմ կանոնները: Ես մարդկանց միշտ թվացել եմ տարօրինակ, քանի որ սիրում եմ բարձրանալ տանիքներ, թռչել կամուրջներից, և դա չի նշանակում, որ կդադարեմ դա անել, քանի որ դարձել եմ պատգամավոր: Ես չեմ սիրում հագնվել գլամուր, ներկվել: Ես համարում եմ, որ մարդիկ պետք է ապրեն իսկական կյանքով»,- հայտնել է Սավչենկոն:

Բացի այդ, նա խոստացել է տրամադրություն լինելու դեպքում Ռադա գնալ զգեստով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել