Շավարշ Քոչարյանը՝ Ռուսաստանի հետ ՀՕՊ համաձայնագրի մասինBarometer.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողով. ՌԴ ԱԳՆՀայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին երկակի կարելի է մոտենալ, քանի որ ամեն ինչ կախված է դրա իրագործումից: Այդ մասին այսօր գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Այն հարցի, թե մտավախություն կա, որ այդ համաձայնագրով Հայաստանը կորցնում է օդային տարածքի անկախությունը, Շավարշ Քոչարյանն ասաց.

"Իրականում դա այդպես չէ: Կա երկրորդ կողմը՝ դա այն հնարավորությունն է, որ մեզ հնարավորություն է տալու շատ մանրակրկիտ դիտարկել մեզ շրջապատող ողջ տարածքը: Այսինքն, մենք ինքներս, այդ հնարավորությունը, որ տալիս է Ռուսաստանի տեխնիկան, չունենք: Իսկ այդ հնարավորությունը՝ դետալացված դիտարկել մեզ շրջապատող տարածքը, կարծում եմ՝ շատ կարևոր է",- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի օդային տարածքը Ռուսաստանին հանձնելու խնդիր չկա, նույնանման պայմանագրեր գործում են նաև ՀԱՊԿ շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել