«Արմենիա» հեռուստաընեկերության «Վերնիսաժ» հաղորդումն այս անգամ  նվիրված է Երգի պետական թատրոնի ստեղծմանը, ինչպես նաև  թատրոնի հիմնադիր, կոմպոզիտոր, Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին: Երգի պետական թատրոնում իրենց առաջին քայլերն են արել Արթուր Իսպիրյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը, Քրիստինե Պեպելյանը և շոու բիզնեսի շատ հայտնի երգիչ-երգչուհիներ: Նրանցից շատերն «Վերնիսաժի» տաղավարից  կպատմեն, թե ինչպես հայտնվեցին Երգի պետական թատրոնում և Արթուր Գրիգորյանի մասին:   

«Այն ժամանակ նման գաղափար իրականացնելը բավականին դժվար էր, որովհետև իրար հետևից փակվում էին թատրոնները: Սկզբում նկուղային հարկում էինք, իսկ հետո այն մեզ համար փոքր դարձավ: Կային շատ լավ երգիչ-երգչուհիներ, ովքեր տեղ չունեին երգելու, պետք էր կառուցել մի տեղ, որտեղ նրանք կարողանային երգել: Նկուղից գնացինք Խանջյան 13 Ա, որտեղ մինչև հիմա գործում է երգի պետական թատրոնը»,-պատմում է Արթուր Գրիգորյանը:

Հաղորդման ժամանակ Նունե Եսայանը երգեց Արթուր Գրիգորյանի երգերից մեկը, իսկ  հետո խոստովանոց, որ Արթուր Գրիգորիյանի սիրելի սանն է. « Արթուր Գրիգորյանի օգնությամբ ես ընդունվեցի Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ: Պետք է անկեղծ ասեմ՝ մեր սերունդը շատ համախմբաված էր, չկար խանդ և նախանձություն: Ասեմ, որ մեր համախմբվածությունը սերմանեց Արթուր Գրիգորիչը»:  

Արսեն Սաֆարյանի «Բայց դու չես գալիս երգը» նրան հաջողություն բերեց և հենց այս երգը կատարելով՝ Արսենը ընդունվեց Երգի պետական թատրոն. «Գիտեք ամեն մեկը ռիսկ չէր անում այդ աստիճաններով բարձրանալ, քանի որ բարձրանալիս շատ արագ կարող էիր իջնել: Ես միշտ Արթուր Գրիգորյանին համարել եմ ուսուցիչ»:

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն էլ խոստավանում է, որ սկզբում վախենում էր Արթուր Գրիգորյանից, քանի որ լսել էր նրա խստության մասին. «Հակառակում համոզվեցի մի քանի ամսի հետո, երբ ընդունվեցի Երգի պետական թատրոն: Նա չէ կոտրում քո մեջի բնությունն, ավելին՝ ամեն ինչ անում էր որ այն ավելի զարգանա»:

Հիշեցնենք՝ «Վերնիսաժ» հաղորդումը կարող եք դիտել այսօր, ժամը՝ 20:40:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Ազատ Եղիազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել