bako-sahakyan1Araratnews.am-ը գրում է.

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Այս մասին հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել հայրենիքին սատարելու գործում՝ հույս հայտնելով, որ նման հայրենանվեր գործունեությունը տարիների ընթացքում էլ ավելի կընդլայնվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել