Փաստորեն, իշխանությունները բյուջեից տարեկան մեկ միլիարդ դոլար օտարվող գումարը համարում են իրենց սեփական, իրենց անձնական փողը, որ այդպես էլ չեն ցանկանում գոնե դրա մեկ երրորդը փոխանցել Ռուսաստանին և նոր ու կարգին զենքեր ստանալ դրա դիմաց․․․ Եթե դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ այսօրվա իրավիճակում Ռուսաստանի գործարաններին օդի նման նոր պատվերներ են անհրաժեշտ, և նրանք պարտքով միայն հին զենքեր կտան, և շարունակում են մեղադրել այդ երկրի ղեկավարներին, ուրեմն նրանք հակազգային, հակապետական հանցագործություն են կատարում․․․ Ինչպես բոլոր ժամանակների համար, այնպես էլ պահի դրությամբ սա ամենագլխավոր հարցն է, և բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմություն են համարում, պարտավոր են գոնե այս հարցի շուրջ միասնականորեն ստիպել իշխանություններին անմիջապես զենքի առևտրի նոր գործարք կնքել Ռուսաստանի հետ․․․ Մի պահանջեք հրաժարական, դա անմտություն է։ Պահանջեք, որ կատարեն իրենց պարտականությունը, պահանջեք, որ գործեն․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: