Ինձ պրոֆեսիոնալ երգիչ չեմ համարում, որովեհետեւ դրա համար շատ երկար տարիներ պետք է անցնեմ. Հակոբ ՀակոբյանLife.panorama.am-ը գրում է.

Արդեն շատերն են հասցրել հետեւել «Հայաստանի Ձայնը 2» նախագծից հայտնի դարձած Արմեն Հովհաննիսյանի եւ հաղորդավար Հակոբ Հակոբյանի զուգերգների շարքին, որոնք վերջիններս ներկայացնում են հետաքրքիր կերպով՝ մեքենայում՝ հենց վարելու ընթացքում:

Արմեն Հովհաննիսյանի ձայնային տվյալներին հանդիսատեսն արդեն ծանոթ էր, իսկ հաղորդավար Հակոբ Հակոբյանի ձայնային հնարավորությունների մասին քչերն էին տեղյակ:

Life.panorama.am-ին հաղորդավարը պատմել է երգելու եւ Արմենի հետ այս նախագծի ստեղծման մասին.

«Նախեւառաջ պետք է բոլորի համար շեշտեմ, որ ինքս ինձ պրոֆեսիոնալ երգիչ չեմ համարում, որովհետեւ դրա համար շատ երկար տարիներ պետք է անցնեմ, բայց չեմ էլ կարող չասել, որ ես բավականին ժամանակ պարապեցի եւ աշխատեցի ձայնիս վրա ու մինչ այս օր էլ ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ: Ձայնս մշակում եմ հենց Արմեն Հովհաննիսյանի մայրիկի մոտ, ով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս է: Անկեղծ ասած՝ սկզբում ոչ մի պլաններ չունեի երգի հետ կապված, պարզապես ուզում էի ձայնս մշակել եւ հետո նոր միայն մտածել հանդես գալ այդ ոլորտում, թե ոչ, սակայն հենց պարապմունքների ընթացքում համընկան ապրիլյան ծանր օրերը, որի ժամանակ ես ու Արմենը որոշեցինք երգել եւ այս կերպ ներկայացնել «Ախպերս ու ես» ստեղծագործությունը»,- պատմեց Հակոբն ու շարունակեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել