Անասելի կարոտել եմ ամուսնուս. Արևիկ ԱլավերդյանLife.panorama.am-ը գրում է.

Գրեթե մեկ տարվա բացակայությունից հետո երգչուհի Արևիկ Ալավերդյանը կրկին Երևանում է, կամ ինչպես ինքն է ասում՝ կրկին տանն է: Life.panorama.am-ի հետ զրույցում փարիզաբնակ երգչուհին պատմել է, որ Երևանում անցկացրած օրերը կայծակնային արագությամբ են թռչում, իսկ զարմուհիների հետ հանդիպումը Արևիկի համար պարզապես աներևակայելի է եղել.

«Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ տանն  եմ, բայց ժամանակն այնպես է թռչում, որ տպավորություն է, թե երեկ եմ եկել: Մոտ մեկ տարի չէի եկել Հայաստան ու շատ էի կարոտել բոլորին ու ամեն ինչին»,- պատմեց Արևիկն ու նկատեց, որ այս անգամվա այցին յուրահատուկ էր սպասում, քանի որ պետք է ծանոթանար քրոջ և եղբոր երեխաների հետ.

«Այս անգամ էլ ավելի անհամբեր էի սպասում Երևան այցիս, քանի որ առաջին անգամ պետք է տեսնեի քրոջս 8 ամսական աղջկան և եղբորս 4 տարեկան դստերը, ով բոլորովին վերջերս է ԱՄՆ-ից եկել Հայաստան, և տատիկ-պապիկի հետ անձամբ էր եկել օդանավակայան՝ հորաքրոջը դիմավորելու: Պետք է ասեմ, որ նրանց հետ հանդիպումն ու ծանոթությունն ուղղակի աննկարագրելի էր: Անուշիկի աղջիկը, երբ առաջին անգամ տեսավ ինձ, սկսեց ժպտալ, նա առհասարակ շատ ժպտերեսիկն է, մարդամոտ, իսկական հրաշք մարդուկ է»,- նկատեց երգչուհին:

Արևիկ Ալավերդյանը Երևանում մեկ ու կես ամիս կանցկացնի, որի ընթացքում ոչ միայն կվայելի հանգիստն, այլև ֆոտոշարքեր կիրականցնի.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել