Artsakhpress.am-ը գրում է.

Հալեպի «Դատական բժշկությունը» և «Տուժվածների կողմնակից» միությունը երեկ հայտարարություն են հրապարակել, որտեղ կոչ են անում աշխարհին և միջազգային հանրությանը, օգնել տեղի մարդկանց հուղարկավորելու իրենց զոհերին:

Այս մասին գրում է «Արևելքը»:

«Այս մասին հաղորդող լրատվական աղբյուրները նշում են, որ Հալեպի բնակիչները այլևս դագաղներ, դիակ պահող տոպրակներ և գերեզմաններ չլինելու  պատճառով նույնիսկ իրենց զոհերին թաղելու միջոցներ չեն գտնում՝ քաղաքի շրջափակման ենթարկման մեջ լինելու հետևանքով:

Հայտարարության մեջ նշելով իրենց կարիքները՝ երկու կողմերը գրել են՝ «դագաղներ՝ 1000 հատ, մոտավոր 1800 դոլար, դիակները պահելու և փոխադրելու տոպրակներ՝ 1000 հատ, շուրջ 6500 դոլար, զոհերին թաղելու գերեզմաններ՝ 200 հատ, շուրջ 3900 դոլար»: Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Հալեպում առողջական և մարդկային իրավիճակը ողբերգական  է և աղետալի»,-գրել է կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել