Artsakhpress.am-ը գրում է.

Անցած շաբաթ հեղեղման սպառնալիքի պատճառով փակված Փարիզի Լուվր եւ Օրսե թանգարանները վերստին իրենց դռները լայնորեն բացել են այցելուների համար:

Այդ մասին, հունիսի 8-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: 

Նրանց տվյալներով՝ ցանկացողներն իսկույն հերթ են կանգնել տոմսերի համար, որպեսզի տեսնեն համաշխարհային արվեստի գլուխգործոցները:

Սենում ջրի մակարդակն անցած շաբաթ բարձրացել Էր 6,1 մետրով՝ գործնականում մինչեւ առավելագույն մակարդակ 1982 թվականից ի վեր: Փարիզում գետի ափերի երկայնքով արգելապետնեշներ Էին կանգնեցրել, իսկ կամուրջներից շատերը փակվել Էին երթեւեկության համար:

Լուվր եւ Օրսե թանգարանները հունիսի 3-ից փակվել Էին  այցելուների համար, դրանց աշխատակիցներն անցած շաբաթվա վերջին հատկապես արժեքավոր ցուցանմուշները տեղափոխել Էին անվտանգ վայրեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել