Araratnews.am-ը գրում է.
Մաքսային միության երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի արդարադատության նախարարությունները քննարկում են իրենց պետություններում պարտքերի վճարումից խուսափող անձանց մասին միասնական տեղեկատվական բազա ստեղծելու հնարավորությունը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ Ֆեդերացիայի խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի արդարադատության նախարարությունները քննարկում են պարտատերերի միասնական տեղեկատվական բազա ստեղծելու հնարավորությունը, որպեսզի հնարավոր լինի կանխել երկրից նրանց դուրս գալը: Գործընթացը սկսվել է»,- ասել է սենատորը:
Նա շեշտել է, որ Բելառուսում ու Ռուսաստանում միայն վարչական սահման կա, ու որոշ անբարեխիղճ քաղաքացիներ, որոնք այդ թվում խուսափում են ալիմենտների վճարումից, Ռուսաստանից մեկնելով ՝ փորձում են խուսափել վճարներից:
«Եթե փորձեն ալիմենտներ չվճարել, հետո Բահամյան կղզիներ մեկնել՝ մենք նրանց թույլ չենք տա: Սկզբում վճարեք՝ հետո»,- նշել է սենատորը: