Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանը դրական է վերաբերվում Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման բանակցություններին, քանի որ այդ գործընթացը կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազմանը, LifeNews-ի փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում ենք, որ պետությունների և ազգերի կողմից միմյանց ընդառաջ գնալու ցանկացած քայլ վերջին հաշվով դրական ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա ընդհանրապես: Որքան քիչ խնդիրներ լինեն պետությունների միջև, այնքան լավ»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ երբեմնի ռազմավարական գործընկերներ Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2010թ.-ին, երբ իսրայելցի հատուկ ջոկատայինները առգրավեցին մարդասիրական օգնությամբ Գազայի հատված ուղևորվող թուրքական նավը: Մեկ տարի առաջ հայտարարվեց բանակցություններ սկսելու մասին: Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ բանակցություններում կա առաջընթաց: