Ծանոթացեք. Ռուսաստանի ամենաառաջադեմ հայ գործարարը.  Ինչպե՞ս Ռուսլան Սարկիսովը սպորտսմենից դարձավ բիզնես հրեշտակNewmag.am-ը գրում է.

Ներդրումային խորհրդատու Ռուսլան Սարկիսովը մանկուց կարատե  ու մենամարտ էր  սիրում: Մեկ քայլ էր մնում սև գոտի ստանալուն:

Մանկության ու կարատեի մասին

Հինգ տարեկանում հայրս ինձ տարավ կարատեի: 1980-ականներին ԽՍՀՄ-ում այս սպորտաձևն արգելող օրենք կար, խախտումը քրեական պատասխանատվություն էր ենթադրում: Մենք զբաղվում էինք գաղտնի, փոքրիկ, գետնի տակ գտնվող կամերային սրահներում: Մենք ապրում էինք Տայգայի կենտրոնում գտնվող Հեռավոր Արևելքի երիտասարդ գյուղերից մեկում: Փայտե բարաքներում էինք ապրում, բայց առաջին հերթին կառուցում էինք սպորտային հրապարակներ ու ֆուտբոլային դաշտեր: Ես մեկ լողի էի գնում, մեկ դասական մենամարտի, մեկ ֆուտբոլով էի զբաղվում, քանի որ մարզիչները երկրում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ՝ փոխում էին իրենց բնակության վայրը: Զվարճալի էին բռնցքամարտի պարապմունքները: Բարձր դասարաններում հետաքրքրվում էի բոքսով ու քիքբոքսինգով: Մեր գյուղի բռնցքամարտի ակումբը պահում էին տեղի «հեղինակությունները»: Հետո նրանք խնդիրներ ունեցան, ակումբը փակվեց:

1@2x

Քրոսֆիթի մասին

Քրոսֆիթի մասին ես իմացա  2011-12-ին: Սկսեցի ինքնուրույն պարապել ֆիթնես ակումբում: Ստիպված էի ծանրաձողը մի դահլիճից մյուսը տանել, հարմարեցնել տարածքը իմ պահանջներին:  Այն ժամանակ ակումբները դեռ չէին հասկանում, որ քրոսֆիթը նոր թրենդ է, հատուկ տարածքներ դրա համար չկային: Սկզբում ինձ տարօրինակ էին համարում: Հետո ինստրուկտորները սկսեցին հարցնել, թե ինչ եմ անում: Ինձնից վերցրեցին մարզումների ծրագիրը: Այդպես, երկար ժամանակ ես մարզվում էի մինչև համացանցում գտա մի քանի՝ ինձ հարմար դահլիճ: Այդ ժամանակ ես արդեն ներդրումային ոլորտում էի աշխատում: Կազմեցի ֆինանսական մոդել, պարզ բիզնես պլան: Դեռ չէի պատկերացնում` ինչքանով կարելի է վարձել դահլիճ, գնել սարքավորումներ: Դիմում ուղարկեցի Միացյալ նահանգներ, վարձեցի դահլիճ Արմեում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել