Panorama.am-ը գրում է.
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին իմ մտահոգությունն եմ հայտնել վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային,- ՀՀ նախագահական նստավայրում Չեխիայի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողով» անունը կարող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով է, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջայոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով ոչ ադեկվատության ընկալում ձևավորեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



