Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մտահոգում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև սպառազինություն մատակարարելու մասին համաձայնագրի կատարման ձգձգումները, ինչի մասին նա հարց հնչեցրեց ԱԺ-ում 2015 թվականի պետբյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի կատարողականի քննարկման ժամանակ։
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ պաշտպանության նախարարը պարզաբանում տվել է այս տարվա մայիսի 23-ին, որից հետ իրականացվել են գործողություններ, աշխատանքը ընթացքի մեջ է, գործողություններ են կատարվել ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
«Ելնելով բանակցային գործընթացի մանրամասներից, կողմերի միջև վստահության մթնոլորտը չխաթարելու տրամաբանությունից, չեմ կարող հրապարակել աշխատանքների մասին: ՊՆ-ն բավական նպատակասլաց աշխատանք է կատարում՝ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցների ձեռքբերման համար»,- շեշտել է Կորյուն Նահապետյանը:



