1828007Araratnews.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, այժմ Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ Ղրիմը վերադարձնելը չպետք է լինի Ուկրաինայի անհետաձգելի առաջնահերթությունը, հաղորդում է Ռիա Նովոստին:

«Երկարաժամկետ հեռանկարում դա բոլոր արևմտյան պետությունների նպատակն է: Ինչպես երբեք նախկինում չենք ճանաչել ԽՍՀՄ-ին երեք բալթյան պետությունների` Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անօրինական միացումը, այնպես էլ երբեք չենք ճանաչելու Ղրիմի անօրինական միացումը Ռուսաստանին»,-ասել է Ռասմուսենը:

Միաժամանակ նա շեշտել է, որ խորհուրդ չի տալիս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ղրիմի վերադարձը դարձնել անհետաձգելի առաջնահերթություն:

«Այդ հարցը կա, որը կշարունակի գոյություն ունենալ, սակայն այս պահին պետք է կենտրոնանալ այլ խնդիրների վրա: Դրանք են բարեփոխումները, Մինսկ-2-ի համաձայնությունների լիակատար իրականացումը և այլն»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել