Tert.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի կատարողականը քննարկելիս ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը թեմայից դուրս անդրադարձավ  Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին հղած նամակին: Ըստ նրա՝ դա հայոց պատմության մեջ աննախադեպ մի իրադարձություն է և  խայտառակություն։

«Սա պետական դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից, որի նախադեպը հայոց պատմության մեջ չի եղել»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ իրեն դիմել են Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եկեղեցական արարողակարգով, իրեն վերապահված լիազորություններով և եկեղեցական ժողով հրավիրելով դնել Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին կարգալույծ հայտարարելու հարցը: «Սա համայն հայության խնդիրը պիտի լինի, որովհետև նման անբարո, խայտառակ նամակ չի եղել, և դա մեր բոլորի ամոթն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  Արամ Աթեշյանն Էրդողանին ուղղված նամակում Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ ասել էր, որ Գերմանիայի որոշումը հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել