Այս անգամ ցանկանում եմ խոսել մի կերպարի մասին, ում պոպուլյարությունն ինձ համար ֆենոմեն է։ Ֆենոմենը ո՞րն է․․․ կատարյալ թյուրիմացություն է։ Գրիգորի Եսայան երգիչը, ըստ իս, մարմնավորում է այն ամենը, ինչը փչացնում է մեր էստրադան ու անում է բոլոր այն քայլերը, որոնք կատաստրոֆիկ են՝ իմիջի տեսանկյունից, բայց արի ու տես, որ մարդու տղեն վրա-վրա հոլովակներ է նկարում, լոթի-լոթի հարցազրույցներ է տալիս և տապվորություն կա, որ անկեղծորեն հավատում է, որ ինքը իսկական մաչոյի կերպար ունի։
Ասում են՝ Ռուսաստանում տենց հայկական հարսանիք չկա, որի ժամանակ Գրիգորի Եսայանի գրեթե ողջ երգացանկը չհնչի, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդ երգացանկը լավն է։ Ո՛չ։ Պարզապես Ռուսաստանի հայության մի ստվար զանգված տառապում է նույն այն խնդրով, ինչ Հայաստանի հայության զգալի մասը՝ բացարձակ անճաշակ է և վուլգարության սիրահար։
Այո՛, հենց վուլգարության, որովհետև դժվարանում եմ այլ բնորոշում գտնել մեկի համար, ում լուքերը հիշեցնում են գեյ-շքերթների դրոշ տանող առաջամարտիկների լուքեր, հայտարարում է, որ աղջիկները իրեն հանգիստ չեն տալիս ու գրկից չեն իջնում, նկարահանում է երաժշտական հոլովակ, որտեղ ինչ որ մերկապարուհի ամբողջ երգի ընթացքում զվռնում է նրա շուրջ և այս ամենը զուգակցված է պրիմիտիվ լիրիկայով ու վոկալով ստեղծած ինչ որ կատարման հետ։
Ասել կուզեմ, որ իհարկե կարելի է անճաշակության վրա փող աշխատել ու աշխատել շատ, կարելի է այդ փողի մի մասը ներդնել ու ավելի լավ որակի տեսախցիկներով ու թանկանոց ռեժիսորենրով հոլովակներ նկարել, կարելի է այդ հոլովակներում էժան մարմնավաճառների փոխարեն թույն մերկապարուհիներ ներգրավել, բայց միևնույն է, այդ արհեստական պճնանքի հետևում, մեկ է, զռռալու է գավառամտությունն ու էժանագին պապսան։ Այնպես որ՝ պճնանքով և թիթիզ մորուքով, կամ էլ առանց դրա, Գրիգորի Եսայանի մակարդակն ու էությունն արտացոլող «գործը» սա է․