Panorama.am-ը գրում է.
Սա ոչ թե խորհրդավոր պատմական փաստարկ է, այլ չափազանց անհարմար քաղաքական իրադրություն, որում ազգությամբ հայ ԱՄՆ երեք քաղաքացիներ Կալիֆոռնիայի դատարանում վիճարկում են Ադանայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ինջիրլիք ամերիկյան ռազմաբազայի նկատմամբ իրենց հողային իրավունքները: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների սերունդների՝ իրենց պատմական հողերը վերադարձնելու հետ կապված դատական ընթացակարգերին, գրում է «Independent» պարբերականը:
«Գրեթե երկու ամսից Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված հայերի և մազապուրծ եղածների ժառանգներն ԱՄՆ դատարանից պահանջելու են իրենց ընտանիքներին վերադարձնել այն հողերը, որտեղից ամերիկյան զորքերը ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայում և Իրաքում»,- գրում է պարբերականը:
Պարբերականը հիշեցնում է, որ Պենտագոնի հայտարարությունների համաձայն Ինջիրլիքը խիստ ռազմավարական նշանակություն ունի, որտեղ «ԱՄՆ զորքերը պաշտպանում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերը»:
«Սակայն ի դժբախտություն ամերիկացիների, մեկ դար առաջ տեղի ունեցած պատերազմի ժամանակ այդ հիանալի ենթակառուցվածքներով և թռիչքուղիներով հողերը պատկանել են Օսմանյան կայսրությունում ապրող հայերին: Այդ հողերում ֆերմաներ էին, տներ, եկեղեցի, դպրոց և Ադանայի քրիստոնյաների համար ամառանոցներ, ինչպես նաև թզի այգիներ: Գրեթե բոլոր հայերն էլ բնաջնջվել են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետևանքով: Նրանք մորթվել են դանակներով ու նետվել զանգվածային գերազմանոցներ, նրանց կանանց բռնաբարել, իսկ երեխաներին կենդանի-կենդանի այրել են»,- գրում է պարբերականը:
Պարբերականի դիտարկմամբ, հայերի այս տառապանքները աշխարհի ավելի քան 20 երկրների՝ ներառյալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և արդեն նաև Գերմանիայի կողմից ճանաչվել են որպես ցեղասպանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



