Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ երկիրը մասնակցելու է Լեհաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժություններին: Այս մասին հայտնում է Sabah-ը:

Զորավարժություններում ներգրավված են 3000 միավոր ռազմական տեխնիկա, 105 ինքնաթիռ ու ուղղաթիռ, 12 նավ: «Անակոնդա» զորավարժությունները 2006 թվականից անցկացվում են տարեկան երկու անգամ:

Դրանց նպատակը հիբրիդային սպառնալիքի պայմաններում պաշտպանական համատեղ գործողությունների, մանևրերի մշակումն է: Լեհաստանի ՊՆ-ը հայտնել է, որ զորավարժությունները կրելու են պաշտպանական բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել