Panorama.am-ը գրում է.
Հայասատանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա մի քանի գործոնների պայմաններում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Գործոններն ըստ պատգամավորի հետևյալն են՝ արդյո՞ք համակամարտող կողմերի համար այդ հանիպումը պահանջարկված է, արդյո՞ք կողմերն այդ հանդիպումից սպասելիքներ ունեն և այդ հանդիպումը որքանո՞վ է անհրաժեշտ միջնորդ կողմերին:
«Սրանք այն գործոններն են, որոնք կարող են նախապայմանավորել Ալիև-Սարգսյան երկրորդ հանիպումը՝ ապրիլից հետո: Համոզված եմ, որ այս երեքի համատեքստում այդ հանդիպումը տեղի է ունենալու: Կողմերն ամենատարբեր սպասելիքներն ունեն, հայկական կողմը սպասելու է, որպեսզի բանակցային գործընթացի մեխանիզմներն իրականացվեն, իսկ Ալիևը գնալու է, քանի որ եթե չգնա, կստացվի, որ նախահարձակ լինելու հերթական փորձմ է նախապատրաստում»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



