Tert.am-ը գրում է.
Դերասանուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ և վարող Զառա Արամյանը, ով երեկ անսպասելի Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց էր տեղափոխվել, արդեն տանն է ու իրեն լավ է զգում:
Tert.am-ի հետ զրույցում Զառա Արամյանը պատմեց. «Ձեռքիցս զոնդավորում են արել, հիմա տանն եմ, ուշ երեկոյան, չէին ցանկանում դուրս գրել, ստորագրությունով դուրս եմ գրվել, բայց ընդհանուր լավ եմ: Ու ամենակարևորը, որ բժիշկները համարեցին, որ վիրահատական միջամտության կարիք չկա»:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք, որ դերասանուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ և վարող Զառա Արամյանը տեղափոխվել է Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց:
Դերասանուհին զգացված է այն ուշադրությունից, որին արժանացել է: Ասաց, որ ընկերներից ու ընկերներից բազմաթիվ զանգեր է ստացել։
«Անգամ հիվանդանոց են զանգել, ինձ գրում են ՖԲ-ով, շատ շնորհակալություն եմ հայտնում ու հիմա ինձ, իրոք, շատ սիրված եմ զգում»,-ասաց Զառա Արամյանը:



