Կաթնեղենի մեջ կաթ չկա, երշիկեղենի մեջ միս չկա, մարդկության մեջ՝ մարդկություն, հարաբերությունների մեջ ազնվություն, հավատարմություն ու նվիրվածություն…
Մարդկային <<աղի ու համի>> խիստ դեֆիցիտ է, չաթլախներն են ինչ-որ շատացել, բարգավաճել…Գնվելը, շահամոլությունն ու խարդախությունն է շատացել…Ոչ մի բանի մեջ համ ու հոտ չկա, նույնիսկ ծաղիկներն առաջվա բույրը չունեն…
Մարդկային սպրեյդ, փոխարինիչ, ապահովիչ, պահպանակ տեսակն է շատացել…
Գյուղմթերքների մեջ նիտրատն է շատացել, մարդկային մեծ՝ գերակշռող ամբոխի կամ ավելի ճիշտ ոհմակի մեջ՝ հաճույքով թուլացող վաճառվողները, քցող-գռփող, կեղծավոր ու շահամոլ կենդանակերպերը…
Հազվագյուտ և բյուրեղացածներ էլ կան՝ մարդ տեսակը, իսկական, որոնք քիչ են…Բայց փառք Աստծո, որ կան, գուցե մերա՞ն դառնան…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել